‘«Արսենալ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ուոթֆորդ»-ին. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)’

1850

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Արսենալն» «Էմիրեյթս» մարզադաշտում հյուրընկալեց «Ուոտֆորդին» և խոշոր հաշվով հաղթանակ տոնեց։ «Զինագործները» 3 անպատասխան գոլ ուղարկեցին Օրեստիս Կարնեզիսի պաշտպանած դարպասը։

Հաշիվը բացվեց 8-րդ րոպեին՝ Մեսութ Օզիլի փոխանցումից հետո աչքի ընկավ Շկոդրան Մուստաֆին։ 59-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի հաշվենկատ փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ 77-րդ րոպեին Օբամեյանգի փոխանցումից հետո աչքի ընկավ Մխիթարյանը։

Հայաստանի ազգային հավաքականի ավագը խաղին մասնակցում էր մեկնարկային րոպեներից, սակայն գոլ խփելուց հետո խաղադաշտում տեղը զիջեց Ջեք Ուիլշերին։ 

Այս հաղթանակից հետո «Արսենալն» ունի 48 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Ուոտֆորդը» 36 միավորով 10-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 30-րդ տուր

«Արսենալ» — «Ուոտֆորդ»՝ 3։0
Գոլերը՝ Մուստաֆի 8՛, Օբամեյանգ 59՛, Մխիթարյան 77՛ 
Չիրացրած 11-մետրանոց՝ Թրոյ Դինի 62՛

Նախորդ հոդվածը‘ՕՍԿԱՐ-2018. ԱՄՓՈՓՈՒՄ’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը 2-րդ տուրում ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ’