‘Հավակնորդների մրցաշար. Արոնյան-Ռաջաբով՝ Ուղիղ’

2084

Լոնդոնում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին տուրը:

Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի դեմ: Որքա՜ն գեղեցիկ կստացվեր, եթե հենց Ռաջաբովի հետ պարտիայի արդյունքով Արոնյանը ստանար մրցաշարի հաղթողի դափնիները: Սակայն հայ շախմատասերների երազանքները ի կատար չածվեցին: Ռաջաբովի նկատմամբ հաղթանակը չի ունենա այն էֆեկտը, որը եղավ նրանց միջեւ այս մրցաշարում կայացած առաջին պարտիայից հետո: Մրցաշարային առումով հանդիպման ելքը կողմերի համար նշանակություն չունի:

Բայց դրանից վերջին տուրը չի դադարում սպասված լինել: Բոլորի ուշադրությունը այսօր երկու խաղատախտակների վրա է. Կառսլեն-Սվիդլեր, Իվանչուկ-Կրամնիկ: Կառլսենը եւ Կրամնիկը հավասար միավորներ ունեն, հետեւաբար, նրանց մասնակցությամբ պարտիաները հավասարազոր են եզրափակիչի: Նրանցից մեկը միայն կարող է հաղթող ճանաչվել եւ ձեռնոց նետել աշխարհի չեմպիոն Անանդին:

Մի փոքր գերադասելի են Կառլսենի հնարավորությունները. նա սպիտակներով  է խաղում, Կրամնիկը՝ սեւերով: Բացի այդ, նորվեգացին հավասար միավորների դեպքում լրացուցիչ գործակիցներով գերազանցում է Կրամնիկին, քանի որ մրցաշարում ավելի շատ հաղթանակ է տարել:

Չորրորդ պարտիան է՝ Բորիս Գելֆանդ (Իսրայել) — Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան):

Վերջին՝ 14-րդ տուրից առաջ մրցաշարում հետեւյալ վիճակն է. 1-2. Կարլսեն, Կրամնիկ՝ 8.5; 3-4. Արոնյան, Սվիդլեր,՝ 7; 5-6. Գրիշչուկ, Գելֆանդ՝ 6; 7. Իվանչուկ՝ 5; 8. Ռաջաբով՝ 4:


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘Ճարտարապետների միությունը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Սամվել Ալեքսանյանին’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը Եղեգնաձորից ուղևորվել է Արարատ, որտեղից խոստացել են վռնդել նրան’