‘Րաֆֆի Հովհաննիսյանը Եղեգնաձորից ուղևորվել է Արարատ, որտեղից խոստացել են վռնդել նրան’

1603

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այժմ Եղեգնաձորում է: 

«Ոչ ոք չի կարող ձեր դեմը կանգնել: Դուք ինձ մեծ ուժ տվեցիք, որը պետք է  ավելացնենք, և այդ մեծ ուժով ապրիլի 9-ին պետք  է գնանք դեպի  հաղթանակ: Այս պայքարը  մեր երեխաների և յուրաքանչյուր հայ մարդու պայքարն է: Բոլորս գիտենք, որ այս ընտրությունը կատարվել է համատարած գողությամբ, ստի, կեղծիքի ուղղորդման արդյունքում: Երկրի նախագահը ոչ թե Աստծո ընտրյալն է, այլ` ժողովրդի»,-  եղեգնաձորցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ քիչ անց պետք է գնա Արարատի մարզ, որն ամենախայտառակ, կուսակցականացված մարզն է:

«Քաղաքապետն ասել է, որ վռնդելու է ինձ քաղաքից, կտեսնենք: Դա ճիշտ չէ, երբ ժողովրդին դեմ է կանգնում պետական պաշտոնյան: Հայ ժողովուրդը կենսունակ է, ամրագրել է իր հաղթանակը, և ես պարտավոր եմ այդ հաղթանակի հետ հաշվի նստել»,- ամփոփեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյան-Ռաջաբով՝ Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Google ընկերությունը կփակի՞ Youtube-ը’