‘Հատուկ մեկուսարանից դուրս գալիս Նավալնիին կրկին ձերբակալել են’

2131

Ալեքսեյ Նավալնիին կրկին ձերբակալել են, երբ նա հատուկ մեկուսարանում 30 օրվա կալանքից հետո ազատ է արձակվել և դուրս  եկել կալանավայրից:

Նրա զինակիցը հայտնել է, որ քաղաքական գործչի նկատմամբ գործ են հարուցում «էկզոտիկ մի հոդվածով»՝ հանրահավաք անցկացնելիս խախտումների համար, որոնք վնաս են հասցրել մարդու առողջությանը: Խոսքը սեպտեմբերի 9-ին՝ քվեարկության միասնական օրը, Մոսկվայում, Պետերբուրգում և Ռուսաստանի տասնյակ այլ քաղաքներում Նավալնիի զինակիցների կազմակերպած ակցիաների մասին է՝ ընդդեմ կենսաթոշակային տարիքի բարձրացման, որոնց ընթացքում, սակայն, կարգախոսներ էին հնչել  ընդդեմ կառավարության և Վլադիմիր Պուտինի:

Այդ հոդվածը նախատեսում է 20-օրյա կալանք, տուգանք՝ 300 հազար ռուբլու չափով կամ 200 ժամ հարկադիր աշխատանք: Նավալնիի զինակցի խոսքով՝ այս վարչական գործը կարող է առիթ դառնալ հետագայում քրեական գործ հարուցելու համար: Նա հիշեցրել է, որ Մոսկվայում ակցիայից հետո գործեր են հարուցվել Ռոսգվարդիայի տուժած աշխատակիցների մասին:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 16-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, իսկ 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը՝ «Չիկագո Ֆայրում» նորամուտի մասին’