‘Հարավային Աֆրիկայում առյուծները կերել են ապօրինի որսորդին. Թողել են միայն գլուխը’

1402

Հարավային Աֆրիկայի Կրյուրգեր ազգային պարկի մոտակայքում ապօրինի որսով զբաղվող անձին կերել են տեղի առյուծները, հայտնում է BBC-ն:

Կենդանիները իրենց զոհից գրեթե ոչինչ չեն թողել, մնացել է միայն մարմի մի քանի մաս:

«Հավանաբար, զոհը ապօրինի որսով էր զբաղվում սաֆարի-պարկում, որտեղ նրա վրա հարձակվել եւ հոշոտել են առյուծները: Նրանք մարդուն կերել են ամբողջությամբ՝ թողնելով միայն գլուխն ու էլի մի քանի մասեր», — Ֆրանս-Պրեսսին հայտնել է Լիմպոպո տարածաշրջանի ոստիկանության ներկայացուցիչը:

Ոստիկանությունը դեռ չի նույնականացրել զոհի անձը: Նրա դիակի մոտ փամփուշտներ եւ զենք է հայտնաբերվել:

 

Նախորդ հոդվածը‘Թիլերսոն. Իրանը ապակայունացնող դեր ունի Սիրիայում’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Լիվերպուլը» ջախջախեց «Պորտուին» (տեսանյութ)’