‘ՉԼ. «Լիվերպուլը» ջախջախեց «Պորտուին» (տեսանյութ)’

1054

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Պորտուին» և ջախջախեց 5:0 հաշվով: 

Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սադիո Մանեն, մեկական անգամ աչքի ընկան Մոհամեդ Սալահը և Ռոբերտո Ֆիրմինոն: 

Այսպիսով, «մերսիսայդցիները» գրեթե լուծեցին մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու հարցերը և պատասխան հանդիպումը  դարձրին անիմաստ: 

Նշենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին: 

«Պորտու»-«Լիվերպուլ»` 0:5

Գոլերը` Մանե (25, 53, 85), Սալահ (29), Ֆիրմինո (69)

Նախորդ հոդվածը‘Հարավային Աֆրիկայում առյուծները կերել են ապօրինի որսորդին. Թողել են միայն գլուխը’
Հաջորդ հոդվածը‘ «Ռեալը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տոնեց (տեսանյութ)’