Հարավային Կորեայի ափերի մոտ հրդեհ է բռնկվել ռուսական նավում

270

Ռուսաստանյան ձկնորսական նավը հրկիզվել է հարավկորեական Ուլսան քաղաքի մերձակա ջրերում, չորս մարդ համարվում է անհետ կորած։

Այդ մասին ուրբաթ օրը տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով առափնյա  պաշտպանությանը։

Նավում եղել է 25 մարդ, բոլորը՝ Ռուսաստանի քաղաքացիներ։ Հարավկորեական իշխանությունները փրկել են 21 հոգու, նրանցից 19-ը որևէ վնասվածք չեն ստացել, երկուսն աննշան վնասվածքներ ունեն։

769 տոննա տարողություն ունեցող նավը 100 տոննա ծովամթերք էր տեղափոխում Ռուսաստան։ Աղետի ազդանշան ստանալուց անմիջապես հետո հարավկորեական առափնյա պաշտպանությունը շտապել է օգնության։ Անձնակազմի չորս անդամների որոնումները չեն դադարեցվել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՕլիվեր Կանը կարող է հեռանալ «Բավարիայից»
Հաջորդ հոդվածըՄեքսիկան նախագահական օդանավը վաճառել է 92 մլն դոլարով