Մեքսիկան նախագահական օդանավը վաճառել է 92 մլն դոլարով

290

Մեքսիկայի իշխանությունները մի քանի տարի առաջ վաճառքի հանված նախագահական օդանավը Տաջիկստանի կառավարությանն են վաճառել 1,66 մլրդ պեսոյով (92 մլն դոլար)։

Այդ մասին հինգշաբթի տեղեկացրել է պետության ղեկավար Անդերս Մանուել Լոպես Օբրադորը։

«Մեքսիկայի ժողովրդին տեղեկացնում եմ, որ այսօր պայմանագիր է կնքվել նախագահական ինքնաթիռի առքուվաճառքի վերաբերյալ։ Տաջիկստանի կառավարությունը, պաշտոնական գնահատման համապատասխան, փոխանցել է 1 658 684 400 պեսո»,- գրել է Օբրադորը Twitter-ի իր էջում։

Մեքսիկայի առաջնորդի խոսքով՝ այդ գումարը կհատկացվի երկու հիվանդանոցների շինարարությանը։

Ինքնաթիռը, որը պատվիրվել էր դեռևս 2012 թ․, նախագահ Ֆելիպե Կալդերոնի օրոք, Մեքսիկա էր բերվել 2016 թ․, երբ երկիրը ղեկավարում էր Էնրիկե Պենյա Նյետոն։ Տարբեր գնահատականներով՝ դրա համար վճարվել էր 220 միլիոնից մինչև 400 մլն դոլար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀարավային Կորեայի ափերի մոտ հրդեհ է բռնկվել ռուսական նավում
Հաջորդ հոդվածըԱդրբեջանական մարտական դիրքերից կրակել են Ակնաղբյուրի մի խումբ քաղաքացիների ուղղությամբ