Հարավային Կորեայի ՊՆ-ն սպառնացել է վճռական պատասխան տալ ԿԺԴՀ-ի սադրանքներին

179

Կորեայի Հանրապետության զինված ուժերը վճռականորեն կպատասխանեն ԿԺԴՀ-ի ուղիղ սպառնալիքներին։ Սեուլում դեռ վերլուծում են հունվարի 14-ին միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակման տվյալները։

Այդ մասին հայտարարել են Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

«Լրջորեն նախազգուշացնում ենք սադրիչ վարքագծի կապակցությամբ, որը խախտում է ՄԱԿ-ի՝ բալիստիկ հրթիռների օգտագործումն արգելող ԱԽ բանաձևերը, կոչ ենք անում դադարեցնել այդ գործողությունները»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

«Հյուսիսային Կորեայի կողմից այս հրթիռի արձակումը լուրջ սպառնալիք է խաղաղությանը և կայունությանը Կորեական թերակղզում, վճռականորեն դատապարտում ենք այն՝ որպես սադրիչ գործողություն»,- հայտարարել է Կորեայի Հանրապետության ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Լի Սոն Ջունը։

Նախորդ հոդվածըՄասքը վստահում է ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Ռամասվամիին
Հաջորդ հոդվածըԹուրքական կուսակցության առաջնորդն առաջարկել է ռազմական միություն ստեղծել ՌԴ-ի մասնակցությամբ