Թուրքական կուսակցության առաջնորդն առաջարկել է ռազմական միություն ստեղծել ՌԴ-ի մասնակցությամբ

190

Թուրքական «Վաթան» կուսակցության առաջնորդ Դոհու Պերինչեքը հանդես է եկել Իրաքի, Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի հետ ռազմական միություն ստեղծելու առաջարկով՝ ահաբեկչական սպառնալիքը վերացնելու համար, որին իր երկիրը ենթարկվում է Քրդստանի բանվորական կուսակցության գործողությունների պատճառով (ՔԲԿ-ն արգելված է և Անկարայում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն)։

«Անհրաժեշտ է անհապաղ ռազմական համագործակցություն սկսել Սիրիայի, Իրաքի, Իրանի և Ռուսաստանի հետ՝ Սիրիայի և Իրաքի հյուսիսում անջատողական և պսևդոիսլամական ահաբեկչական կազմակերպությունները ոչնչացնելու համար»,- քաղաքական գործչի հայտարարությունն է մեջբերել Aydinlik թերթը։  

Այս հայտարարությունը պատասխան է անցյալ շաբաթ Հյուսիսային Իրաքում թուրք զինվորականների վրա հարձակմանը, երբ զոհվել էր ինը զինվոր։ Ի պատասխան՝ Թուրքիայի ՌՕՈՒ-ն մի քանի օդային գործողություն էր իրականացրել Իրաքի և Սիրիայի հյուսիսում՝ ոչնչացնելով ավելի քան 70 ահաբեկիչների, նրանց ապաստարանները, լոգիստիկ ենթակառույցները, նավթապահեստներն ու այլ օբյեկտներ։

Պերինչեքը նաև առաջարկել է Թուրքիայի կողմից նոտա ուղարկել ՆԱՏՕ-ին և ԱՄՆ վարչակազմին և հայտարարել, որ հատկապես Անկարայի այդ դաշնակիցներն այսուհետ պատասխանատվություն են կրելու «թուրք զինվորի վրա առաջին իսկ կրակոցի համար»։  Նա նաև առաջարկել է անհապաղ բանակի վերահսկողության տակ առնել Թուրքիայի տարածքում տեղակայված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմաբազաները, իսկ Թուրքիայի խորհրդարանին առաջարկել է չվավերացնել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Նախորդ հոդվածըՀարավային Կորեայի ՊՆ-ն սպառնացել է վճռական պատասխան տալ ԿԺԴՀ-ի սադրանքներին
Հաջորդ հոդվածըՍեուլն ուշադիր հետևում է ԿԺԴՀ ԱԳՆ ղեկավարի այցին Ռուսաստան