‘Հարավային Կորեայում փիղը խոսել է’

1028

Հարավային Կորեայի կենդանաբանական այգիներից մեկում ապրող փիղը գիտնականներին զարմացրել է իր լեզվական գիտելիքներով: Կոշիկ անունով ասիական փիղը սովորել է նմանակել իր խնամողների խոսքը՝ արտաբերելով «ողջույն», «նստիր» եւ «լավ» բառերը:

Վիեննայի համալսարանի գիտնականները կարծում են, որ փիղը չի հասկանում իր արտաբերած բառերի իմաստը: Սակայն, ըստ գիտնականների, այն փաստը, որ փիղը կարող է արտաբերել մարդկային խոսքը, շատ կարեւոր է լեզուների պատմության եւ մարդկանց եւ կենդանիների մոտ խոսքի ապարատի էվոլյուցիայի ուսումնասիրման համար: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում Սիրիայի սահմանի մոտ պայթյուն է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Պետդումայում պաշտոնների առեւտուր անելու մեջ կասկածվող պաշտոնյան ձերբակալվել է’