‘Հարավային Կորեան խոստանում է պատասխանել սադրանքներին’

834

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն այսօր Սեուլում հայտարարել է, թե իր երկիրն արագ և կոշտ պատասխանի կտաԿԺԴՀ-ի կողմից ցանկացած սադրանքի՝ անկախ քաղաքական հետևանքներից: Հաղորդվում է, որ Սեուլը պլան է պատրաստել, որը նախատեսում է կանխարգելիչ հարվածներ հասցնել Հյուսիսային Կորեային:

Շաբաթ օրը Փհենյանը հայտարարել էր, որ կորեական երկու պետությունների հարաբերությունները տեղափոխվել են «պատերազմական ժամանակի» դրության՝ հնարավոր համարելով դրանց վերաճումը «լայնածավալ կամ նույնիսկ միջուկային պատերազմի»:

Այդ ընթացքում ԱՄՆ-ը Հարավային Կորեա ուղարկեց F-22  Raptor երկու կործանիչներ, որոնք մասնակցելու են ամերիկա-կորեական զորավարժություններին:

Կորեական թերակղզում լարվածությունը սրվեց փետրվարին Փհենյանի կողմից հերթական միջուկային փորձարկումն անցկացնելուց և Հարավային Կորեայում զորավարժություններին ամերիկյան անտեսանելի-B-2 ռմբակոծիչների հայտնվելուց  հետո, հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Եգիպտացի երգիծաբանին գրավի դիմաց բաց են թողել’
Հաջորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյան. Աջ ձեռքիս միայն մի մատն եմ կարողանում օգտագործել ցաւազրկողների բուռն աջակցութեամբ’