‘Պարույր Հայրիկյան. Աջ ձեռքիս միայն մի մատն եմ կարողանում օգտագործել ցաւազրկողների բուռն աջակցութեամբ’

1104

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Facebook սոցիալական ցանցում հերթական գրառումն է արել՝ մանրամասներ հայտնելով իր առողջական վիճակի մասին:

«Բարեկամներ, համաձայն եմ, որ չարժի բոլոր գրութիւններին արձագանքել, բայց հիմա հեռավոր ափերում, երբ յայտնի պատճառով անքնութիւնը թոյլ չի տալիս լուրջ գործերով զբաղուել, որոշեցի ձեզ հետ լինել։ Թէ չէ, յիշում եք, որ համացանցում ժամանակ կորցնելու սիրահար չեմ։ Աջ ձեռքիս միայն մի մատն եմ կարողանում օգտագործել ցաւազրկողների բուռն աջակցութեամբ, բայց դրանից էլ շատ գոհ եմ։ Վաղուանից կսկսեն լուրջ ուսումնասիրութիւներն ու յուսամ, նաեւ որոշակի բուժումները։ Շատ զգուշաւոր են (կասէի՝ դանդաղկոտ), բայց իրենք են գործի տէրը։ Ինձ մնում է ենթարկուել։ Շնորհաւրում եմ բոլորիդ»:

Նախորդ հոդվածը‘Հարավային Կորեան խոստանում է պատասխանել սադրանքներին’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի ամենաթանկ շենքը կկառուցվի Մոնակոյում (ֆոտոշարք)’