Հարավկորեական կղզիների բնակիչները տարհանվում են

321

Հարավային Կորեայի վերահսկողության տակ գտնվող, 2010 թ․ ԿԺԴՀ-ի կողմից հրետակոծության ենթարկված Յոնպհյոնդո կղզու բնակիչներին հրաման է տրվել անհապաղ տարհանվել՝ Փհենյանի կողմից «հնարավոր սադրանքների» պատճառով։

Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը։

Շեշտվում է, որ տեղական իշխանությունները զանգվածային տարհանում են հայտարարել այն բանից հետո, երբ համապատասխան հրահանգն են ստացել հարավկորեական զինվորականներից։ Նախնական տվյալներով՝ կղզու ուղղությամբ արդեն, հնարավոր է, կրակոցներ արձակվեն ԿԺԴՀ տարածքից։

Կղզու իշխանությունները հաղորդել են, որ առայժմ տուժածներ չկան։

Նախորդ հոդվածըԼեոնիդ Սլուցկին գրանցվել է ՌԴ նախագահի թեկնածու
Հաջորդ հոդվածըՆիքի Հեյլին Գազայում անգործության համար մեղադրում է տարածաշրջանի երկրներին