Լեոնիդ Սլուցկին գրանցվել է ՌԴ նախագահի թեկնածու

334

ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ռուսաստանի նախագահի թեկնածու է գրանցել ՌԼԴԿ առաջնորդ Լեոնիդ Սլուցկիին, որին ավելի վաղ երկրի ղեկավարի պաշտոնի համար առաջադրել է նրա կուսակցությունը։

ԿԸՀ-ն այդ որոշումը կայացրել է հանձնաժողովի նիստում։

Սլուցկին առաջադրվել է ՌԼԴԿ-ի դեկտեմբերյան համագումարում, նույն ամսին նա փաստաթղթերը հանձնել է ԿԸՀ՝ ընտություններին մասնակցելու համար։

ՌԼԴԿ-ն ներկայացված է պետդումայում, հետևաբար՝ անհրաժեշտ չէ, որ Սլուցկին ստորագրություններ հավաքի իր աջակցության համար։

Նախորդ հոդվածըԳրոզնի է այցելել ԱՄՆ ծովային հետևակի նախկին հետախույզ Սքոթ Ռիթերը
Հաջորդ հոդվածըՀարավկորեական կղզիների բնակիչները տարհանվում են