‘Հարձակում եւ սպանություն բուքմեյքերական գրասենյակներում’

1822

Ըստ Ոստիկանության հաղորդման, այսօր ժամը 03.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ժաննա Վ.-ն և հայտնել, որ երկու հոգի զենքով և դանակով հարձակվել են Լեոյի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Վիվարոյի» վրա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 03.30-ին, երկու անհայտ անձինք մուտք են գործել նշված հասցեում գտնվող «Վիվարո» բուքմեյքերական գրասենյակ, որտեղ մեկը զենքի, իսկ մյուսը դանակի սպառնալիքով հափշտակել են 150.000 դրամ և դիմել փախուստի: 
Կատարվում է քննություն: Միաժամանակ Shamshyan.com-ը հայտնում է, որ քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի: 

Նախորդ հոդվածը‘Պուտինը` նավթի էժանացման մասին’
Հաջորդ հոդվածը‘Պեսկովը բնական է համարել Մերկելի եւ բրիտանական հետախուզության կոնսուլտացիաները` Պուտինի մասին’