Հարութ Ուլոյան․ Իբր ընդդիմադիր են

808

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է․

«Որպես ընդդիմադիր ներկայացող արևմտամետ-հակառուսական «ինքնիշխան» շրջանակները, որոնք, իբր, ներկայանում են որպես Հայաստանի նախկին իշխանությունների քննադատներ և այսօր տարատեսակ մանիպուլյացիաներով լծված են Փաշինյանի իշխանության շահերը սպասարկելու փառավոր գործին, այդ նույն շրջանակները նույն մեթոդներով տարիներ շարունակ սպասարկում էին նաև Սերժ Սարգսյանի շահերը:

— Երբ Սարժ Սարգսյանը մի գիշերվա մեջ Հայաստանը մտցրեց ԵԱՏՄ, այդ շրջանակները ոչ թե Սերժ Սարգսյանին էին քննադատում, այլ Ռուսաստանին. «Սերժն ինչ կարար աներ, խեղճին շանտաժով էն ստիպել»:

— Երբ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանը մեկնեց Գերմանիա ու հայտարարեց «80-ականների զենքի» մասին հայտնի միտքը, այդ նույն շրջանակները քարոզում էին, թե «Սերժը դիմադրում ա ռուսներին ու հայացքը դեպի Եվրոպա ա թեքել: Հեսա տեսեք ոնց են եվրոպացիք մեզ օգնելու»:

— Երբ ընթանում էր եվրոասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացը, այդ շրջանակները քարոզում էին, թե «Այդ ամենը Սերժի աներևակայելի համառության շնորհիվ ա տեղի ունենում, քանի որ ռուսները խայտառակ կերպով ճնշում են իրեն»: «Ապրի Սերժ Սարգսյանը, որ չտրվեց ռուսների ճնշումներին»:

— Երբ Սերժը Արմեն Սարգսյանին կարգում էր նախագահ, այդ շրջանակները այդ քայլը բացատրում էին որպես «ռուսներին հակադրվելու լրջագույն քայլ»: Ըստ նրանց՝ «արևմտյան արժեքներ կրող» Արմեն Սարգսյանով Սերժը հակադրվում էր ռուսների շանտաժով կառավարությունում հայտնված «ռուսական արժեքներ կրող» Կարեն Կարապետյանին:

Էլի օրինակներ կարելի ա բերել:

Այս շրջանակները հիմա էլ, իբր, ընդդիմադիր են: Իբր ինչ-որ հարցերում քննադատում են Փաշինյանին, բայց նրանց իրական գործառույթն ու մոտիվացիան լրիվ այլ են»:

Նախորդ հոդվածըԽաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է «Новая газета»-ի գլխավոր խմբագրին
Հաջորդ հոդվածըՄինսկը հակապատժամիջոցներ է սահմանում Արևմուտքի դեմ