Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է «Новая газета»-ի գլխավոր խմբագրին

442

«Новая газета»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը դարձել է 2021 թ․ Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը։

BBC-ի հետ զրույցում Մուրատովը թվարկել է «Новая газета»-ի այն լրագրողներին, ովքեր զոհվել են տարբեր տարիների․ « Իգոր Դոմնիկով, Յուրի Շչեկոչիխին, Աննա Պոլիտկովսկայա, Ստաս Մարկելով, Անաստասիա Բաբուրովա, Նատաշա Էստեմիրովա՝ ահա այն մարդիկ, ովքեր այսօր ստացել են Նոբելյան մրցանակը»,- ասել է նա։

Նոբելյան կոմիտեի որոշումը հակասական արձագանքների է արժանացել Ռուսաստանում։ Եվ չնայած «Новая газета»-ն հայտնի է ռուսաստանյան իշխանությունների հասցեին իր քննադատություններով, Նոբելյան կոմիտեի որոշումից դժգոհ են հիմնականում ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ, մինչդեռ Կրեմլը և իշխանամետ ԶԼՄ-ների ղեկավարները, ընդհակառակը, ջերմորեն ողջունում են Մուրատովին։

«Մենք կարող ենք շնորհավորել Դմիտրի Մուրատովին։ Նա հետևողականորեն աշխատում է իր գաղափարների ուղղությամբ, նա հավատարիմ է իր գործին։ Նա տաղանադավոր է և խիզախ»,- հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Մինչդեռ ընդդիմադիր հայացքներ դավանող մարդկանց կարծիքով՝ մրցանակի հավակնորդների ցուցակում ներգրավված Ալեքսեյ Նավալնին և Սվետլանա Տիխանովսկայան ավելի արժանի էին այդ մրցանակին, քան Մուրատովը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՈւկրաինական նավը խուճապ է առաջացրել ռուսաստանյան սոցցանցերում
Հաջորդ հոդվածըՀարութ Ուլոյան․ Իբր ընդդիմադիր են