Հարցման արդյունքներով՝ Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթելու է ընդդիմության թեկնածուն

233

Թուրքիայում նախագահական ընտրությունները կավարտվեն առաջին փուլով և ընդդիմության միացյալ թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթանակով, որը կստանա ընտրողների ձայների 51,7 %-ը։

Սրա մասին են վկայում ORC հետազոտական ընկերության անցկացրած հարցման արդյունքները, որոնք հրապարակված են Twitter-ի նրա էջում։

Հարցմանը մասնակցել է 3 920 մարդ՝ 28 շրջաններում, մայիսի 10-ից 11-ը, սխալները կազմում են 1,3 %։

Հարցման արդյունքներով՝ Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքում է  51,7 % ձայն, գործող նախագահ Էրդողանը՝ 44,2 %, Սինան Օհանը՝ 2,8 %, և իր թեկնածությունը հանած Մուհարեմ Ինջեն՝ 1,8 %։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՎուչիչ․ Սերբիան չի պաշտպանի ՌԴ-ի դեմ Եվրոպայի խորհրդի բանաձևը
Հաջորդ հոդվածըԱյսօր վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ