‘Հացառատցիները փակել են ճանապարհները գյուղ ժամանած պատգամավորների առաջ. Ա1+’

1531

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի մոտ 200 բնակիչ մեքենաներով այսօր փակել է թաղամասից դուրս եկող ճանապարհը։

 «Ես չեմ հիշում, թե երբ են մեր թաղամասի փողոցները վերանորոգվել։ Այսօր իմացել ենք, որ ԱԺ պատգամավորներից մեկի հարազատն է մահացել, ու իրենք գալու են։ Մենք էլ փակել ենք գլխավոր ճանապարհը, որ պատգամավորները Հացառատի քանդած ճանապարհով անցնեն, որ իմանան, թե ինչ վիճակ է Հացառատում», Ա1+-ի հետ զրույցում ասել է Հացառատի մի բնակիչ:

Ըստ բնակիչների, իրենք չեն հեռանալու այնքան ժամանակ, մինչեւ պատգամավորներին չտեսնեն։ Նրանք դժգոհել են նաեւ իրենց տարածքից ընտրված պատգամավոր Մանվել Բադեյանից (ՀՀԿ) . «Ինքը մեր պատգամավորն է, բայց եթե հարցնեք, թե որտեղ է Գավառը, տեղն էլ չի իմանա»։

Մանրամասները` Ա1+-ի կաքում

Նախորդ հոդվածը‘Ավետ Պողոսյան. Մարդկանց մեծ մասը կիսում է թռուցիկում նշված գաղափարները’
Հաջորդ հոդվածը‘Բաքվում երկու պայթյուն է տեղի ունեցել. Կա 1 զոհ եւ վիրավորներ’