«Հեզբոլլահը» խոստացել է պատասխանել Բեյրութում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխնախագահի սպանությանը

195

Բեյրութի հարավային արվարձանում իսրայելական հարձակումը, որի հետևանքով զոհվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի փոխնախագահ Սալեհ ալ Արուրին, վտանգավոր ոտնձգություն է Լիբանանի ինքնիշխանության նկատմամբ և չի կարող անպատիժ մնալ։

Այդ մասին ասվումէ շիական «Հեզբոլլահ» կուսակցության հայտարարության մեջ, որը տեղադրվել է Telegram ալիքում։

«Իսլամական դիմադրությունը անպատասխան չի թողնի իսրայելական այդ հանցագործությունը,- ասվում է հայտարարության մեջ։- Սալեհ ալ Արուրիի սպանության վրեժը կլուծվի անհրաժեշտ պահին և անհրաժեշտ տեղում»։

Կուսակցության հայտարարության մեջ շեշտվում է, որ «Իսրայելը քաղաքական սպանությունների է դիմել այն բանից հետո, երբ ակնհայտ է դարձել, որ Գազայի հատվածում նրա զինված ագրեսիան պաղեստինցիների դեմ ձախողվել է»։

Նախորդ հոդվածըՌԴ մշտական ներկայացուցչություն․ ԵԱՀԿ-ն չի դատապարտում հարձակումը Բելգորոդի վրա
Հաջորդ հոդվածըԵղանակը Հայաստանում