ՌԴ մշտական ներկայացուցչություն․ ԵԱՀԿ-ն չի դատապարտում հարձակումը Բելգորոդի վրա

202

ԵԱՀԿ ղեկավարությունը, ի դեմս գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի և կազմակերպությունում նախագահող Մալթայի, Կիևի կողմն է բռնել՝ չդատապարտելով Բելգորոդի գնդակոծությունը ուկրաինական զորքերի կողմից։

Այդ մասին ասվում է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Telegram ալիքում։

«Մալթան շարունակում է իր նախորդների միակողմանի և կանխակալ գնահատականների ուղենիշը Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը բացահայտորեն բռնել է կիևյան հանցագործ ռեժիմի կողմը՝ ոչ մի բառով չդատապարտելով Բելգորոդի բարբարոսական հրթիռակոծությունը, որի հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել, այդ թվում՝ երեխաներ։ Այդպիսով, Մալթան և ԵԱՀԿ քարտուղարությունը շարունակում են կազմակերպության քայքայման կուրսը՝ ոտնատակ տալով իրենց մանդատները»,- նշել են ռուսաստանյան մշտական ներկայացուցչությունում։

«Գլխավոր քարտուղարության այդ պահվածքը համոզում է, որ անհրաժեշտ է Մալթայի նախագահությունից պահանջել շտապ կերպով ծանուցել ԵԱՀԿ ղեկավարության բացող թափուր տեղերի մասին, որպեսզի սեպտեմբերին կազմակերպությունը կարողանա նոր մարդկանց հաստատել, այդ թվում՝ գլխավոր քարտուղարի պաշտոնում»,- հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Մաքսիմ Բույակևիչը։

Նախորդ հոդվածըՏոկաևը հերքել է սահմանադրական փոփոխություններ անցկացնելու պլանների մասին լուրերը
Հաջորդ հոդվածը«Հեզբոլլահը» խոստացել է պատասխանել Բեյրութում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխնախագահի սպանությանը