«Հեզբոլլահ»․  ԱՄՆ-ի և Բրիտանիայի հարձակումը հուսիթների ուղղությամբ ագրեսիա  է Եմենի դեմ

174

Լիբանանյան «Հեզբոլլահ» շիական կուսակցությունը դատապարտում է եմենյան «Անսար Ալլահ» ապստամբական շարժման հուսիթների դիրքերին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հասցրած հարվածը և դա համարում է ագրեսիա ընդդեմ ինքնիշխան Եմենի։

Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

««Հեզբոլլահը» վճռականորեն դատապարտում է ամերիկա-բրիտանական ագրեսիան ընդդեմ եղբայրական Եմենի, նրա անվտանգության և ինքնիշխանության, նրա ազատատենչ և ազնվազարմ ժողովրդի» ,- ասվում է հայտարարության մեջ։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին նույնպես հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի հարձակումը Եմենում  անհիմն է, ինչպես նաև Եմենի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։

Ռուսաստանը պահանջել է հունվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել ԱՄՆ-ի և Բրիտանիայի գրոհի կապակցությամբ։ Ըստ ՌԴ մշտական ներկայացուցչության՝ հանդիպումը նշանակված է տեղական ժամանակով ժամը 10։00 (Մոսկվայի ժամանակով՝ 18։00)։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը և Բրիտանիան հարվածներ են հասցրել հուսիթների դիրքերին Եմենում
Հաջորդ հոդվածըՀուսիթները հայտարարել են, որ Կարմիր ծովում շարունակելու են գրոհել նավերի վրա