Հուսիթները հայտարարել են, որ Կարմիր ծովում շարունակելու են գրոհել նավերի վրա

178

«Անսար Ալլահ» եմենյան ապստամբական շարժումը կշարունակի գրոհել Իսրայելի հետ կապ ունեցող քաղաքացիական նավերի վրա Կարմիր ծովում՝ չնայած ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածներին հուսիթների վերահսկողության տակ գտնվող տարածքների կառույցներին։

Այդ մասին հայտարարել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Աբդել Սալյամը։

«Մենք հաստատում ենք, որ Եմենի դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ագրեսիան ոչ մի արդարացում չունի, քանի որ միջազգային նավարկությունը Կարմիր և Արաբական ծովերում վտանգված չէր։ Մենք գրոհել ենք և շարունակելու ենք գրոհել իսրայելական նավերի վրա, որոնք ուղևորվում են օկուպացված Պաղեստինի նավահանգիստները», գրել է Աբդել Սալյամը X սոցցանցի իր էջում։

Նախորդ հոդվածը«Հեզբոլլահ»․  ԱՄՆ-ի և Բրիտանիայի հարձակումը հուսիթների ուղղությամբ ագրեսիա  է Եմենի դեմ
Հաջորդ հոդվածըAustralian Open.Կարեն Խաչանովը կմրցի գերմանացի Դանիել Ալտմայերի հետ