‘Հեղինե Բիշարյան. Սա տնտեսական խնդիր է, որն իր բացասական ազդեցությունը կունենա յուրաքանչյուր ընտանիքի բյուջեի վրա’

1147

Բնականաբար, թանկացումները միշտ էլ վատ ազդեցություն են ունենում ազգաբնակչության վրա, նաև տնտեսական խնդիրների վրա: iLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ անդրադառնալով գազի սակագնի հնարավոր բարձրացմանը: Մեր հարցին, թե արդյոք գազի սակագնի բարձրացումը կապվա՞ծ չէ ընտրությունների ավարտի հետ, Բիշարյանը պատասխանեց.

«Ընտրությունները որևէ կապ չունեն բարձրացումների հետ, սա տնտեսական խնդիր է, գուցե և ընտրություններից հետո բարձրացումը ուղղակի կապում ենք, բայց ընտրությունների հետ, ես կարծում եմ, որևէ կապ չունի, սա տնտեսական խնդիր է, որը, իհարկե, իր բացասական ազդեցությունը կունենա յուրաքանչյուր ընտանիքի բյուջեի վրա»:

Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ կառավարությունը կսուբսիդավորի գազի գնի 30 տոկոսը:

Նախորդ հոդվածը‘Կոտայքի մարզպետին թանկացումները չեն հուզում. Նա կաթնամթերք չի օգտագործում ‘
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Ընդդիմությանը ձեռնտու է, որ գազն էլ թանկանա, ջրհեղեղ էլ լինի ‘