‘Կոտայքի մարզպետին թանկացումները չեն հուզում. Նա կաթնամթերք չի օգտագործում ‘

1253

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին վերջին շրջանի թանկացումներն առանձնապես չեն հետաքրքրում:

Yerkir.am-ի հետ զրույցում մարզպետը նշել է, որ սպասում է գազի թանկացման վերաբերյալ բնակչության արձագանքին՝ իր կարծիքն այս կապակցությամբ արտահայտելուց առաջ:  

 Լրագրողի դիտարկմանը, որ գազի գնից զատ` արդեն որոշ ապրանքատեսակներ էլ են թանկացել, մարզպետը հայտարարել է, թե տեղյակ չէ, խանութներում շրջայց չի կատարում: «Մենք կաթնամթերք չենք օգտագործում, դժվարամարս է կաթնամթերքը, կաթը շատ դժվարամարս է»,-հայտարարեց մարզպետը:

Հարցին, որ իր պաշտոնանկության վերաբերյալ լուրերը չեն դադարում, Կովալենկո Շահգալդյանը նախ ծիծաղել է, ապա՝ փոքր-ինչ բորբոքված հայտարարել, թե ինչու է մամուլն այդքան շահագրգված իր պաշտոնանկությամբ:

 «Ես արդարամիտ մարդ եմ, մի քիչ էլ` պարզամիտ, ինչ որ մտածում եմ` ասում եմ, ու դա շատ-շատերին դուր չի գալիս, ուրիշների պես պետք ա տողատակերով խոսեմ, շողոքորթեմ: Ես իրանց համար դժվար ոսկոր եմ, չեն կարողանում կուլ տալ»,-իր պաշտոնանկության մասին լուրերն այսպես է պարզաբանել Կոտայքի ՀՀԿ-ական մարզպետը: 

Նախորդ հոդվածը‘«Դինամոն» երկարաձգեց պայմանագիրը Ռոման Բերեզովսկու հետ’
Հաջորդ հոդվածը‘Հեղինե Բիշարյան. Սա տնտեսական խնդիր է, որն իր բացասական ազդեցությունը կունենա յուրաքանչյուր ընտանիքի բյուջեի վրա’