Հեյկո Մաաս․ ԵՄ–ին շանտաժ անել չի հաջողվի

562

Գերմանիան պաշտպանում է Բելառուսի նկատմամբ համաեվրոպական պատժամիջոցների սահմանումը, հայտարարել է գերմանական ԱԳՆ-ի ղեկավար Հեյկո Մաասը՝ մեղադրելով Ալեքսանդր Լուկաշենկոյին միգրանտների անամոթ շահագործման համար՝ նրանց ուղարկելով լեհական սահման։

«Պատժամիջոցների կենթարկվեն բոլորը, ովքեր մասնակցում են միգրանտների նպատակաուղղված մաքսանենգությանը»,- հայտարարել է Մաասը։ Նրա խոսքով՝ այդ մեսիջը վերաբերում է ինչպես միգրանտների ծագման երկրներին, այնպես էլ տարանցող երկրներին և ավիաընկերություններին, որոնց օգնությամբ անօրինական ներգաղթյալներին հասցնում են Բելառուս։

«Լուկաշենկոն պետք է գիտակցի, որ իր հաշվարկը չի աշխատելու,- հավելել է գերմանացի նախարարը։- Եվրամիությանը շանտաժի ենթարկել չի ստացվի»;

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ բելառուսա-լեհական սահմանին ստեղծված իրավիճակը վերջին 30 տարիներին լեհական պետության և սահմանների նկատմամբ ամենալուրջ ոտնձգությունն է, և դրա համար նա մեղադրել է Ռուսաստանին։ Ելույթ ունենալով լեհական սեյմում՝ Մորավեցկին նշել է, որ, իր կարծիքով՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդամենը այն խնդիրը կատարողն է, որը նրա առջև դնում է կայսերական քաղաքականություն վարող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄիխայիլ Տալի 85-րդ հուշամրցաշար․ Մարտիրոսյանը չորրորդն է
Հաջորդ հոդվածըՄեկնարկում է Սաակաշվիլիի դատավարությունը