Միխայիլ Տալի 85-րդ հուշամրցաշար․ Մարտիրոսյանը չորրորդն է

351

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացված շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 85-րդ հուշամրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ․ Մարտիրոսյանը գրավել է չորրորդ տեղը։

Կայծակնային խաղի 18 պարտիայում նա վաստակել է 12,5 միավոր՝ վերջին տուրում պարտվելով ուկրաինացի Կիրիլ Շեւչենկոյին, որը 14 միավորով դարձել է մրցաշարի հաղթող։

Երկրորդ եւ երրորդ տեղերը կիսել են 13,5-ական միավոր վաստակած հնդիկ Արջուն Էրիգաիսին եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան։

Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, ամերիկահայ Սամուել Սեւյանը 12-ական միավորով բաժանել են 6-12-րդ տեղերը։ Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 9, Մանուել Պետրոսյանը՝ 8, Սամվել Տեր-Սահակյանը՝ 7,5,  

Նախորդ հոդվածըCovid-19-ից` 1,2 հազար մահ մեկ օրում
Հաջորդ հոդվածըՀեյկո Մաաս․ ԵՄ–ին շանտաժ անել չի հաջողվի