‘Հենրիխ Մխիթարյանը՝ աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստի կոչման համար պայքարում’

941

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կայքում անցկացվում է հարցում, որը որոշելու է աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստին: Հարցման երկրորդ փուլը մեկնարկել է հոկտեմբերի 15-ին:

Ամենահայտնի ֆուտբոլիստի կոչման համար պայքարում ներկայացված է 78 ֆուտբոլիստ, որոնց թվում է նաեւ Հայաստանի հավաքականի եւ  Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մյուս հավակնորդներից կարելի է նշել Մեսիին, Ռոնալդուին, Կասիլյասին, Պիրլոյին եւ հանրահայտ այլ ֆուտբոլիստների:

Քվեարկության արդյունքում նոյեմբերի 30-ին հայտնի կդառնան լավագույն ութ ֆուտբոլիստները, որոնցից էլ աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստին որոշելու համար 2012թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2013թ հունվարի 3-ը կկայանա եզրափակիչ քվեարկությունը:

Նշենք, որ այս քվեարկության արդյունքում միշտ չէ, որ հաղթող են ճանաչվում աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստները, ինչպես օրինակ՝ «Ոսկե գնդակի» համար պայքարում: Մասնավորապես, 2011թ. քվեարկության արդյունքում աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներ էին ճանաչվել չիլիացի Էդուարդո Վարգասը, մարոկացի Նադիր Լամագրին և Յասեր Ալ-Կահտանին՝ Սաուդյան Արաբիայից:

Քվեարկությանը կարող եք մասնակցել այստեղ:

 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի խորհրդարանի անդրանիկ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Քութաիսիում’
Հաջորդ հոդվածը‘«Սիվիլիթասում» իրականացվող ստուգումները կասեցվել են ‘