‘Հենրիխ Մխիթարյանը՝ «Աուգսբուրգի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ ‘

1432

Բունդեսլիգայի 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթանակ տոնեց «Աուգսբուրգի» նկատմամբ: «Բորուսիայի» առաջատար ֆուտբոլիստներից Հենրիխ Մխիթարյանն ակտիվ հանդիպում անցկացրեց և դարձավ գոլի հեղինակ: Հայ կիսապաշտպանի տպավորիչ խաղը չի վրիպել առաջատար պարբերականների ուշադրությունից:

«Goal» առցանց պարբերականը Հենրիխ Մխիթարյանի խաղը 5 հնարավորից գնահատել է 3.5 միավորով: Նույն գնահատականին է արժանացել Մաթս Հյումմելսը:

«Goal.com»-ի գնահատականները

Ռոման Բյուրկի — 2.5
Մաթս Հյումմելս — 3.5 
Սոկրատիս — 3
Դուրմ — 3
Պիշչեկ — 3
Հենրիխ Մխիթարյան — 3.5
Կագավա — 2.5
Շահին — 2.5
Վայգլ — 3
Ռամոս — 2.5
Մարկո Ռոյս — 2.5

Լյատներ — 2.5
Պասլակ — 2.5
Կաստրո — 3

 

* Գերմանիայում  (տվյալ դեպքում՝ «Der Westen»-ը և «Ruhr Nachrichten»-ը) գնահատման համակարգը տարբերվում է. գնահատում են մեծամասամբ 6 բալանոց համակարգով, ամենաբարձր գնահատականը մեկն է, ամենացածրը՝ վեցը:

«Der Westen» պարբերականը, Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատել է 2 միավորով: Պարբերականը հատկապես ընդգծում է Մխիթարյանի՝ մոտիվացիայով խաղալը, առաջին խաղակեսում Մարկո Ռոյսին կատարած հիանալի փոխանցումը, որից հետո գերմանացի ֆուտբոլիստը չկարողացավ դիպուկ հարվածել, ինչպես նաև գոլն ու երկրորդ խաղակեսում արդյունավետ գործողությունները:

«Der Westen»-ի գնահատականները

Բյուրկի — 2
Պիշչեկ — 4
Սոկրատիս — 3.5
Մաթս Հյումմելս — 3
Դուրմ — 4
Շահին — 4
Վայգլ — 3
Կագավա — 4.5
Հենրիխ Մխիթարյան — 2
Մարկո Ռոյս — 4
Ադրիան Ռամոս — 2

Լյատներ — չի գնահատվել
Պասլակ — չի գնահատվել
Կաստրո — 2.5

«Բորուսիայի» տեղեկատվական գործընկեր «Ruhr Nachrichten»-ը ևս Մխիթարյանի խաղը գնահատել է 2 միավորով: Նույն գնահատականը ստացել է նաև Ադրիան Ռամոսը: 

«Ruhr Nachrichten»-ի գնահատականները

Բյուրկի — 2.5
Պիշչեկ — 4
Սոկրատիս — 3.5
Մաթս Հյումմելս — 3.5
Դուրմ — 3
Շահին — 3
Վայգլ — 3.5
Կագավա — 4.5
Հենրիխ Մխիթարյան — 2
Մարկո Ռոյս — 4
Ադրիան Ռամոս — 2

Լյատներ — չի գնահատվել
Պասլակ — չի գնահատվել
Կաստրո — 2.5

«WhoScored» վիճակագրական կայքի վարկածով, Մխիթարյանն «Աուգսբուրգի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստն է: Հայ ֆուտբոլիստը 10 հնարավորից ստացել է 8.7 միավոր:

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» միացել է «SOS Գյումրի» նախաձեռնությանը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի իշխանությունները հետաձգել են «Գալաթասարայ» — «Ֆեներբահչե» հանդիպումը’