‘Հենրիխ Մխիթարյանը՝ «Բորուսիայի» ռեկորդակիր’

1692

«Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է դորտմունդյան ակումբում մեկ մրցաշրջանի ընթացքում ամենաշատ գոլային փոխանցում կատարած խաղացողը, գրում է Kicker-ը: Գոլային փոխանցումների վիճակագրություն սկսել են գրանցել 1988 թվականից:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա ֆուտբոլիստը կատարել է 16 արդյունավետ փոխանցում եւ գերազանցել է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի ցուցանիշը (15), որը նա «Բորուսիայում» ցույց էր տվել 2010-2011 թվականների մրցաշրջանում:

Նախորդ հոդվածը‘Էտո՛ո. «Սիրահարվել եմ «Լեսթերին»»’
Հաջորդ հոդվածը‘Հիտցվելդը քննադատել է Տուխելին’