‘Հենրիխ Մխիթարյանը հերքում է «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին լուրերը’

959

Այսօր հայկական ԶԼՄ-ներից մեկում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախնական պայմանագիր է ստորագրել անգլիական «Լիվերպուլի» հետ: Ըստ աղբյուրի՝ «Լիվերպուլը» գումար չի վճարի ուկրաինական ակումբին, այլ կզիջի Սթիվեն Ջերարդի և Մարտին Շկրտելի տրանսֆերային իրավունքները:

Չնայած որ այդ լրատվամիջոցը նշեց, որ սա ընդամենը ապրիլմեկյան կատակ էր, այդուհանդերձ, ավելորդ թյուրիմացություններից խուսափելու համար, ՀՖՖ պաշտոնական կայքի հետ հեռախոսազրույցում Հենրիխ Մխիթարյանը հայտնեց, որ տեղեկատվությունը, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը, ինքը «Շախտյորի» հետ պայմանագիր ունի մինչև 2015 թվականը և չի պատրաստվում հեռանալ իր սիրելի ակումբից:

Նախորդ հոդվածը‘Վրաստանը դեռչս չի կողմնորոշվել 2014 թ. Օլիմպիական խաղերի մասնակցության հարցում’
Հաջորդ հոդվածը‘Նյույորքյան ավտոսրահի 10 ամենավառ նորույթները (ֆոտոշարք)’