‘Նյույորքյան ավտոսրահի 10 ամենավառ նորույթները (ֆոտոշարք)’

2037

Յուրաքանչյուր տարի մարտի վերջին Նյու Յորքը դառնում է ԱՄՆ ավտո-մայրաքաղաքը: Այստեղ տեղի է ունենում ամենամյա նյույորքյան ավտոսրահը, որը ավտոարտադրության՝ ԱՄՆ-ում ամենասիրված ցուցադրությունն է: Forbes ամսագիրը կազմել է այս տարի ներկայացված ամենաուշագրավ մեքենաների տասնյակը:

1. Նյույորքյան ավտոսրահի ամենաքննարկվող նորամուծություններից է հանրահայտ Jeep Cherokee-ի նոր սերունդը: Ավտոսիրողների ուշադրությունն առաջին հերթին գրավել է ամենագնացի արտաքին հարդարանքը:

\"\"

2. Կորեական ավտոարդադրող Kia-ն ներկայացել է Soul նոր սերնդի ամենագնացներով:

\"\"

3. Նյույորքյան ավտոսրահի ամենաազդեցիկ շնորհանդեսը Range Rover Sport-ի նորացված տարբերակի ցուցադրությունն է եղել:

\"\"

4. Ամերիկյան հռչակավոր սպորտային մեքենա Chevrolet Camaro-ն ավտոսրահում ներկայացրել է իր հանրահայտ մոդելի մի ամբողջ նորացված ընտանիք:

\"\"

5. Honda ընկերությունը ներկայացել է Odyssey մինիվենի նորացված մոդելով: Հետաքրքիր է, որ մեծ ուշադրության են արժանացել ոչ թե մեքենայի տեխնիկական բնութագրերը, այլ բեռնախցում տեղադրված փոշեկուլը:

\"\"

6. General Motors ընկերությունը պաշտոնապես ցուցադրել է Cadillac CTS սեդանի երրորդ սերունդը: Լյուքսային նորամուծությունը այս դասակարգի ամենաթեթև մոդելն է:

\"\"

7. Նյույորքյան ավտոսրահի մեկ այլ ուշագրավ նորամուծությունն է դարձել Toyota Highlander նորացված ամենագնացը: Մեքենայի նոր տարբերակն ավելի մեծ է չափսերով, ինչի շնորհիվ նստարանների 3-րդ շարքն ունի:

\"\"

8. Ապրանքանիշի պատմության մեջ առաջին անգամ ճապոնական Nissan-ը ներկայացրել է հիբրիդային Pathfinder մեքենան: Հետաքրքրական է, որ արտաճանապարհային մեքենայի վերջին սերունդը ներկայացվել էր հանրությանը առավելագույնը մեկ տարի առաջ:

\"\"

9. Dodge Durango նույնպես մեծ ուշադրության է արժանացել ավտոսրահում: Նորացված մեքենան մինչև 8 ուղևորի հնարավորություն ունի, որոնց ճանապարհորդությունն ավելի հարմարավետ դարձնելու համար մեքենան մեծ էկրանով մուլտիմեդիա համակարգ կունենա:

\"\"

10. Acura MDX-ի ներկայացրած նոր մոդելում մեծացել է անիվների հատվածը, ինչի շնորհիվ ուղևորների ոտքերի տարածքն ավելի ազատ կլինի:

\"\"

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը հերքում է «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին լուրերը’
Հաջորդ հոդվածը‘Սյունիքի մարզպետը պարզաբանում է, թե ինչո՞ւ չի գնացել Ր. Հովհաննիսյանի հետ հանդիպման’