‘Հենրիխ Մխիթարյանը Մասիմիլիանո Ալեգրիի գլխավոր տրանսֆերային նպատակներից է’

1610

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին առաջիկայում կհանդիպի ակումբի ղեկավարությանը, որպեսզի քննարկի տրանսֆերային հարցերը:

Իտալացի մասնագետը կառաջարկի ձեռք բերել աստղային ու կրեատիվ կիսապաշտպանի: Ալեգրին հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով, Օսկարով («Չելսի») եւ Իսկոյով («Ռեալ»), գրում է Le Figaro -ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է երկարաձգել «Յուվենտուսի» հետ գործող պայմանագիրը: Թուրինյան ակումբի հետաքրքրության ոլորտում է նաեւ Ֆրանսիայի հավաքականի ու անգլիական «Լեսթերի» կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեն:

Նախորդ հոդվածը‘Պիկեն ջարդել է հեռուստացույցը, երբ «Ռեալը» հաղթել է ՉԼ-ում’
Հաջորդ հոդվածը‘Star Sports. Սքանչելի Մխիթարյանը’