‘Հենրիխ Մխիթարյանը չի բացառում «Յուվենտուս» տեղափոխությունը’

1260

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի բացառել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Յուվենտուս» տեղափոխվելու հնարավորությունը, սակայն նշել է, որ երջանիկ է ներկայիս թիմում։

-Այս մրցաշրջանը հիանալի է ընթանում, ես ինձ ամբողջությամբ նվիրել եմ մեր հոյակապ «Բորուսսիային»: Դորտմունդում ես երջանիկ եմ, բայց ֆուտբոլում շատ բան կարող է փոխվել հաշված օրերի ընթացքում։

«Յուվենտո՞ւս»։ Այս կյանքում ամեն ինչ է հնարավոր։ Հենց այդ պատճառով էլ ես ձգտում եմ ոչինչ չխոսել կոնկրետ թիմերի մասին։ Ամռանն ամեն ինչ պարզ կլինի, այդ ժամանակ էլ բոլորը կիմանանք։

Ես առանձնակի նախընտրություն չունեմ՝ կապված առաջնությունների հետ։ Պրիմերան, ԱՊԼ-ն, Ա Սերիան աշխարհի լավագույն առաջնություններն են։ Գլխավորը ոչ թե լիգան է, այլ ակումբը, որը թույլ կտա ֆուտբոլիստին լիովին օգտագործել իր պոտենցիալը,-ասել է Մխիթարյանը «Gazzetta dello Sport»-ի փոխանցմամբ։

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի լիգա. Մխիթարյանը՝ շաբաթվա խորհրդանշական հավաքականում’
Հաջորդ հոդվածը‘Բենզեման կրկին դատական սկանդալի մեջ է հայտնվել’