‘Բենզեման կրկին դատական սկանդալի մեջ է հայտնվել’

1316

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում։

Ինչպես հաղորդում է «Liberation»-ը, 28-ամյա ֆրանսիացին որպես վկա ներգրավված է թմրանյութերի վաճառքի հետ կապված փողերի լվացման առթիվ հարուցված գործով։

Աղբյուրը հայտնում է, որ փարիզյան դատարանը հետաքննություն է սկսել 2015-ի սեպտեմբերին, իսկ Բենզեման հարցաքննվել է որպես վկա։ Նշվում է, որ նա «այդ պատմության պատճառով մեծ գումարներ է կորցրել»։

Ավելի վաղ Բենզեման կասկածվում էր «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենայի նկատմամբ ինտիմ բնույթի տեսանյութի միջոցով շանտաժի ենթարկելուն մասնակցության մեջ։

 

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը չի բացառում «Յուվենտուս» տեղափոխությունը’
Հաջորդ հոդվածը‘Ռոյ Քին. Այնպիսի տպավորություն է, ասես «Մանչեսթեր Յունայթեդում» հավաքել են մի խումբ անծանոթների ու ստիպել դաշտ դուրս գալ’