Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի միլանյան դերբիին

272

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն օգոստոսի 22-ին մարզվել է խաղադաշտում ու, ամենայն հավանականությամբ, շարք կվերադառնա սեպտեմբերի 3-ին կայանալիք միլանյան դերբիի ժամանակ, հայտնում է Tuttosport-ը:

Հայաստանի հավաքականի նախկին ավագի վնասվածքը լուրջ չէ, սակայն միլանյան ակումբում չեն ցանկանում շտապել վնասվածքի կրկնությունից խուսափելու պատճառով: 

33-ամյա ֆուտբոլիստը պատրաստ կլինի նաև Ա Սերիայի նորեկ «Կրեմոնեզեի» դեմ օգոստոսի 30-ին կայանալիք խաղին, սակայն, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ դուրս չի գա:

Մինչև այդ «Ինտերը» ևս մեկ հանդիպում է անցկացնելու՝ օգոստոսի 26-ին հյուրընկալվելով Հռոմի «Լացիոյին»: 

Հիշեցնենք, որ Մխիթարյանն օգոստոսի 13-ին վնասվածք էր ստացել «Լեչեի» դեմ Իտալիայի առաջնության մեկնարկային տուրի խաղում (2-1) ու փոխարինվել 57-րդ րոպեին: Հենրիխն օգոստոսի 16-ին անցել էր բուժզննում, որի արդյունքում ախտորոշվել էր մկանային լարվածություն: Sky Sports-ը հայտնել էր, որ հայ ֆուտբոլիստը կբացակայի 2-3 շաբաթ:

«Միլան» — «Ինտեր» հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:00-ին:

Նախորդ հոդվածըՌոբերտ Արզումանյանը գլխավորեց «Նոան»
Հաջորդ հոդվածըՈՒԵՖԱ-ն կարող է տուգանքներ և տրանսֆերների սահմանափակում կիրառել