ՈՒԵՖԱ-ն կարող է տուգանքներ և տրանսֆերների սահմանափակում կիրառել

283

ՈՒԵՖԱ-ն պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել եվրոպական մի քանի ակումբների համար՝ ֆինանսական ֆեյր-փլեյի (FFP) խախտումների պատճառով, Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Times-ի լրագրող Մարտին Զիգլերը։

Խոսքը 2020-21 մրցաշրջանում FFP-ն խախտած տասը ակումբների մասին է։ Դրանց թվում են «Յուվենտուսը», «Ինտերը» և «Ռոման»։ Ցուցակում անգլիական թիմեր չկան։Հաղորդվում է, որ «Ինտերը» և «Ռոման» ՈւԵՖԱ-ի հետ քննարկել են հնարավոր պատժամիջոցները: Այդ ակումբներին տուգանքներ ու տրանսֆերների սահմանափակումներ են սպառնում։

Հաղորդագրության համաձայն՝ «Յուվենտուսը» հրաժարվել է բանակցել ՈւԵՖԱ-ի հետ։ Ակումբը դեռևս եվրոպական ակումբների ասոցիացիայի անդամ չէ և պաշտոնապես չի լքել Սուպերլիգան։ Նույն իրավիճակում է «Բարսելոնան»։ Մյուս կողմից, Մադրիդի «Ռեալը» որևէ պատժամիջոցների չի ենթարկվի։

Նաև ՈւԵՖԱ-ն կարող է պատժել ՊՍԺ-ին և «Մարսելին», սակայն, ի տարբերություն իտալական ակումբների, նրանք կստանան միայն տուգանքներ՝ առանց տրանսֆերների սահմանափակման։

Հաջորդ մրցաշրջանից ՈՒԵՖԱ-ն կարող է ներդնել նոր համակարգ, ըստ որի ակումբները սահմանափակվելու են աշխատավարձերի, գործակալների վարձավճարների և տրանսֆերների ծախսերում։

Նախորդ հոդվածըՀենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի միլանյան դերբիին
Հաջորդ հոդվածըՔաղաքացու մարմինը չի հայտնաբերվել