‘Հենրիխ Մխիթարյանը` Goal.com-ի խորհրդանշական հավաքականում ‘

1729

Goal.com -ը նույնպես Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքական կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում:

«Թեեւ հայ ֆուտբոլիստը նախամրցաշրջանային փուլում հազիվ արդարացրեց մեծ սպասելիքները, սակայն վերջին ամիսներին Հենրիխ Մխիթարյանը մեծ դերակատարում ունեցավ «Բորուսիայի» հաջողություններում։ բացի այդ, նրա գոլերի ու գոլային փոխանցումների շնորհիվ Դորտմունդի թիմը «Բավարիայի» թիվ մեկ մրցակիցն է»,- Մխիթարյանի մասին գրում է կայքը:

Հիշեցնենք, որ 26-ամյա Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել էր նաեւ Eurosport.de-ի, Whoscored.com -ի եւ Transfermarkt-ի վարկածով: Գերմանիայի այս առաջնության 17 տուրերում նա մասնակցել է 16 խաղի՝ դառնալով 6 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդի» անհաջողությունը՝ թվերի լեզվով’
Հաջորդ հոդվածը‘Sky Sports Top-100. Մխիթարյանը 17-րդն է’