‘Հենրիխ Մխիթարյանն արդեն ձմռանը հնարավոր է տեղափոխվի «Լիվերպուլ»’

1100

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում «Բորուսիայի» անհաջող ելույթները կարող են ստիպել դորտմունդյան ակումբի ղեկավարությանը դիմել կադրային փոփոխությունների:

Բրիտանական expres.co.uk-ի տվյալներով, արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Յուրգեն Կլոպի թիմից հնարավոր է հեռանա Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում ծառայություններով շարունակում է հետաքրքրվել «Լիվերպուլը»: Անգլիական ակումբը ցանկանում է կամ գնել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, կամ վարձակալության պայմանագիր կնքել:

Հիշեցնենք, որ 2013թ. ամռանը «Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար պայքարում էր նաև «Լիվերպուլը»:

Նախորդ հոդվածը‘Եթե ձեր ասածը ոչ ոք չի հասկանում՝ հանգիստ կարող ենք անդամագրվել ՀՀԿ-ին. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Նոր Տարվա արձակուրդը կավարտվի հունվարի 12-ին’