‘Եթե ձեր ասածը ոչ ոք չի հասկանում՝ հանգիստ կարող ենք անդամագրվել ՀՀԿ-ին. «ՉԻ»’

1353

«Թող ընդդիմությունն անհանգստանա իր համար և չստանձնի գործող իշխանության հոգսերի շքեղությունը»,- հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«ՉԻ»-ն այս կապակցությամբ գրում է. Գալուստ Սահակյանը՝ որպես հռետոր, մի անվիճելի առավելություն ունի. հենց որ որևէ բան է ասում, բոլորն իսկույն սկսում են մտածել՝ տեսնես ի՞նչ էր ուզում ասել: Չէ, մենք հասկանում ենք, որ իշխանություններն ունեն հոգսերի շքեղություն, պերճ մտահոգություններ, երփներանգ պրոբլեմներ, ճոխ մարտահրավերներ և արբշիռ հիմնախնդիրներ, բայց ոչ մի կերպ չենք հասկանում, թե ինչպե՞ս կարելի է ստանձնել շքեղությունը:

Մենք, օրինակ, տարիներ շարունակ փորձում ենք ստանձնել Գալուստ Սահակյանի մտքերի շքեղությունը, բայց ոչ մի կերպ չենք կարողանում: Մի կերպ հանձն ենք առնում իմաստային նրբերանգները և անթափանց գուրգուրում հոգսերը զմայլախիտ: Ոչինչ չհասկացա՞ք: Ուրեմն արդեն հանգիստ կարող ենք անդամագրվել ՀՀԿ-ին և նույնիսկ ստանձնել ԱԺ նախագահի պաշտոնի հոգսերի շքեղությունը: Գալուստ Գրիգորիչից ինչո՞վ ենք պակաս»։

Նախորդ հոդվածը‘ՈՒԵՖԱ-ի վերաքննիչ կոմիտեն ուժի մեջ է թողել Սերբիա-Ալբանիա ընդհատված խաղի վերաբերյալ որոշումը’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանն արդեն ձմռանը հնարավոր է տեղափոխվի «Լիվերպուլ»’