‘Հենրիխ Մխիթարյան. Աղոթում եմ Արցախի խաղաղության համար’

1442

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր պաշտոնական էջերում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ սրված կոնֆլիկտի պատճառով։ Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններ էին ընթանում, որոնց ժամանակ հայկական կողմը զիվորական և քաղաքացիական զոհեր է տվել։

«Մեր ժողովրդի համար դժվար այս օրերին եկե´ք ուժ և միասնություն ցույց տանք։ Աղոթում եմ խաղաղության համար։ Իմ մտքերն իմ հայրենակիցների և նրանց ընտանիքների հետ են»,-գրել է Մխիթարյանը։

Նախորդ հոդվածը‘Օզբիլիս. «Եթե թիմը մեկ լեզվով է խոսում, ֆուտբոլիստների միջև տարբերությունը երկրորդ պլան է մղվում»’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը 110-րդն է’