‘Հենրիխ Մխիթարյան. Ինձ սխալ են հասկացել’

1458

Երեւանում տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ինչպես բազմաթիվ լրատվամիջոցներ հաղորդել էին, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել էր, որ մտադիր է ամռանը հեռանալ «Շախտյորից» եւ տեղափոխվել ավելի հզոր ակումբ:

Դոնեցկ վերադառնալով, Մխիթարյանը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է այդ խոսքերը:

«Ես «Շախտյորի» խաղացող եմ եւ շատ ուրախ եմ դրա համար: Ես ակումբի հետ գործող պայմանագիր ունեմ մինչեւ 2015 թվականը: Ուսանողների հետ շփումը սովորական հանդիպում էր: Նրանք հարցեր էին տալիս, երբեմն կատակի ձեւով, ես էլ նույն ոճով պատասխանում էի: Ինձ ճիշտ չեն հասկացել եւ սխալ են մեկնաբանել իմ խոսքերը»,- նշել է Մխիթարյանը:

Նախորդ հոդվածը‘Դեպի Ստեփանակերտ կթռչեն 19 տեղանոց օդանավերը’
Հաջորդ հոդվածը‘Տարոնն ու՞ր, քաղաքային տրանսպորտի խնդիրներն ու՞ր’