‘Հենրիխ Մխիթարյան. Կաշխատեմ «Յուվենտուսին» գոլ խփել’

957

Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանը «Նորդշելանդի» հետ հանդիպումից հետո (5:2) մեկնաբանել է թիմի հաղթանակը:

«Շատ ուրախ ենք, որ կարողացանք հաղթել եւ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Չեմպիոնների լիգայում խոշոր հաշվով հաղթելը միշտ հաճելի է: Դա լավ հաշիվ է, չնայած այն գլխավորը չէ: Առաջնահերթը այն է, որ թիմը ցուցադրի հաղթական եւ գեղեցիկ ֆուտբոլ:

Ինչ վերաբերում է մրցակցին, ապա «Նորդշելանդը» այնքան էլ հեշտ մրցակից չէ, ինչպես կարող է թվալ այս հանդիպման հաշվից: Այդ թիմը ժամանակակից ֆուտբոլ է խաղում` կարճ փոխանցումներով: Դանիական ակումբը նաեւ դիրքային պայքարում է գրագետ գործում եւ հստակ պաշտպանվում»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում HotSport.ua-ն:

Պատասխանելով ուկրաինական «Футбол» հեռուստաընկերության այն հարցին, թե ինչու չկարողացավ իրացնել գոլային բազմաթիվ պահերից գեթ մեկը, Մխիթարյանն ասել է. «Սա թիմային խաղ է: Շատ էի ցանկանում խփել, սակայն չստացվեց: Սարսափելի ոչինչ չկա: Այժմ ցանկանում եմ գոլ խփել «Յուվենտուսի» հետ խաղում: Մենք չպետք է թուլացնենք մեր զգոնությունը: Մեր երկրպագուները ակնկալում են, որ մենք խմբում առաջին տեղը կգրավենք: Ամենք ինչ կանենք դրա համար», նշել է Մխիթարյանը:

Նախորդ հոդվածը‘Կեղծ ավտոպատահարների համար քրեական պատիժ կսահմանվի’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում է Բաքու ‘