‘Հենրիխ Մխիթարյան. Կարեւորը. ինչպիսին լինել կյանքում, այլ ոչ թե դաշտում’

874

Հայաստանի հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Sportsdaily.ru-ի հետ զրույցում նշել է, որ իրեն առ այսօր չի զգում աստղ եւ ձգտելու է ավելի կատարելագործել վարպետությունը:

Անդրադառնալով նրան, որ անցած մրցաշրջանում իր մարզական կարիերան ավարտեց Սարգիս Հովսեփյանը, Մխիթարյանը ասել է. «Անկեղծ ասած, մեծ ցավ ապրեցի: Նա հայկական ֆուտբոլի լեգենդն է, լավ անուն էր թողել «Զենիթում»: Ինձ համար նրա հեռանալը անակնկալ էր: Մյուս կողմից, նա 40 տարեկան էր եւ պետք էր ինչ  որ կերպ հրաժեշտ տալ ֆուտբոլին:

Պատասխանելով այն հարցին, որ նա մի քանի լեզուներով Ֆեյսբուքում շփվում է երկրպագուների հետ, Հենրիխը ասել է. «Տանը ինձ հանդիմանում էին նրա համար, որ դասերս չեմ սովորում: Ցանկանում էին, որ առաջին հերթին լավ, խելացի մարդ դառնամ եւ հետո միայն մարզիկ, որրովհետեւ եթե ֆուտբոլում ոչինչ չստացվեր, կարողանայի այլ բանով զբաղվել: Շնորհակալ եմ իմ ծնողներին, որ ինձ ճիշտ ուղու վրա դրեցին: Ես դպրոցում սկսեցի լավ սովորել. եւ լեզուները, եւ աշխարհագրությունը… Մարդու համար կարեւորը. ինչպիսին լինել կյանքում, այլ ոչ թե դաշտում:

Ինչ  վերաբերում է «Շախտյորի» բրազիլացի ֆուտբոլիստների հետ դաշտում փոխըմբռնմանը, ապա պետք է խաղընկերոջդ մեկ շարժումից հասկանաս եւ այդ առումով խնդիրներ չունեմ: Մանավանդ մի փոքր պորտուգալերեն գիտեմ, նրանց հետ հեշտ եմ շփվում»,- եզրափակել է Մխիթարյանը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը նորից «ոնց որ լռիվ խառնել ա սաղ»’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Բալասանյանն անձամբ որոշել է սատարել Սերժ Սարգսյանին’