‘Հենրիխ Մխիթարյան. Մարդ, ով Թոմաս Տուխելի գլխավորությամբ վերածնվեց Դորտմունդում’

2111

Ներկայացնում ենք բրիտանական Squawka կայքի ծավալուն անդրադարձը մեր հավաքականի ավագին:

Եվրոպա լիգայում և Բունդեսլիգայում ընդամենը 26 խաղում նա գոլ խփել է ինը անգամ, իսկ տասներկու անգամ գոլային փոխանցում է կատարել: Բոլոր մրցաշարերի կտրվածքով` Թոմաս Տուխելի օրոք, կիսապաշտպանը դաշտ դուրս գալով 36 անգամ մասնակցել է 34 գոլերի ստեղծմանը:

Այնուամենայնիվ, մեկ տարի առաջ` Յուրգեն Կլոպպի գլխավորությամբ, նա իսկապես «Բորուսիա Դորտմունդի» բոլոր անհաջողությունների մասնակիցն էր:

Երբ 2013-ի ամռանը Մխիթարյանը ժամանեց Գերմանիա, նա տրանսֆերային մեծ արժեքի ու Մարիո Գյոտցեին փոխարինելու «բեռի տակ» էր:

Հայ ֆուտբոլիստը «Բորուսիա» տեղափոխվեց 27 մլն եվրոյով և անմիջապես պահանջեց ոչ միայն 10 համարի մարզաշապիկը, այլև` կարևոր դեր Դորտմունդում: Նրա անհավանական աշխատանքային էթիկան և գերազանց տեխնիկական ունակությունները լավ էին ծառայում նրան, բայց ինչ-որ բան պակասում էր: Ինչ-որ հնարամտություն, սովորաբար, քանի որ Մխիթարյանն ամեն ինչ ճիշտ էր անում նախքան կձախողեր հարվածը կամ վերջնական փոխանցման վրա շատ ծանրություն էր դնում: Կլոպպի գլխավորությամբ Դորտմունդի խաղն ամբողջությամբ ուժի և արագության վրա էր հիմնված ու կիսապաշտպանից ջանքեր էր պահանջում: Եթե ամեն ինչ ճիշտ չէր ընթանում, ոչ թե հանգիստ ու չափված զննության համար մեծ տարածություն էր մնում, այլ ավելի քրտնաջան ու արագ աշխատելու ցանկություն:

Իր լավագույն մարզավիճակի համար պայքարելիս` Մխիթարյանի առաջին մրցաշրջանը ավելի շատ հիշվում է նրա բացթողումներով, երբ, ինչպես տեսանք, «Ռեալ Մադրիդը» Դորտմունդին դուրս թողեց Չեմպիոնների լիգայից, քան այն 13 գոլերով ու 10 գոլային փոխանցումներով, որ նա կատարեց իր 46 խաղերում:

2014/15 մրցաշրջանը նույնիսկ էլ ավելի դժվար էր 27-ամյա ֆուտբոլիստի համար, երբ թիմի մարզավիճակն արտահայտում էր նրա սեփականը: Շինջի Կագավայի վերադարձից հետո Մխիթարյանը տեղափոխվեց եզր. տեղափոխություն, որը համապատասխանում էր նրա խաղին, բայց գոլերը չհայտնվեցին: Յուրաքանչյուր շաբաթ, երբ նա գոլ չէր խփում կամ փոխանցում չէր կատարում, նրան ուղղված ճնշումն ավելանում էր, մանավանդ, երբ թիմում այլևս ոչ ոք քայլ առաջ չէր կատարում:

Մխիթարյանն, իսկապես, թիմի լավագույն խաղացողներից էր այն ամիսներին, երբ այն վեր բարձրացավ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի ցածր հորիզոնականներից, բայց նա վերջնական արդյունք չունեցավ դա ցույց տալու համար: Ամեն դեպքում, ի տարբերություն մյուսների` նա երբեք չէր դադարում փնտրել գնդակն ու ճեղքեր որոնել: Վերջիվերջո նա պարգևատրվեց:

Կատաղի մրցակից «Շալկեի» դեմ գոլը ստացվեց փետրվարի վերջին, դա Մխիթարյանի առաջին գոլն էր օգոստոսից ի վեր: Նա համարյա լաց էր լինում, երբ ընկերներն իր հետ միասին տոնում էին գոլը: Շարունակելով նույն ոգով` նրա մարզավիճակը` ողջ թիմի մարզավիճակի հետ միասին, բարելավվեց. նրանք հասան Գերմանիայի գավաթի եզրափակիչ, ապա հրաժեշտ տվեցին Յուրգեն Կլոպպին:

Հիմա` Թոմաս Տուխելի գլխավորությամբ խաղալիս է Հենրիխ Մխիթարյանը ցույց տալիս, թե որքան լավ որակներ ունի:

«Երբ Տուխելը եկավ, մենք սկսեցինք այլ ֆուտբոլ խաղալ: Փորձում ենք ավելի շատ գնդակ պահել, ավելի շատ այն փոխանցել և խաղալ շատ պաշտպանողական ֆուտբոլ»,- այս շաբաթ, Bleacher Report-ի հետ զրույցում ասել է կիսապաշտպանը:

Ֆուտբոլի այս որակն է, որ համապատասխանում է կիսապաշտպանին: Նա այսպիսի ֆուտբոլ խաղալու համար է ստեղծված:

Մրցաշրջանի սկզբում ճնշում կար, բայց Մխիթարյանն իր դորտմունդյան կարիերան այլ ուղղությամբ տարավ: Տուխելն ավելի վաղ էր հասկացրել, որ հայ ֆուտբոլիստն իր թիմի անբաժան մասնիկն է լինելու և նա չհիասթափվեց:

Գուցե նոր գլխավոր մարզչի կողմից իր հանդեպ վստահությունը զգալով, կամ հավանաբար, նոր համակարգում ազատ լինելով և նոր մեկնարկից ուրախանալով, նա կարծես այլ խաղացող լինի:

Օգոստոսին հայ ֆուտբոլիստը զբաղեցրեց Մարկո Ռոյսի մշտական ձախ եզրը, իսկ Գերմանիայի ազգային թիմի ֆուտբոլիստը դրա փոխարեն տեղափոխվեց հակադիր եզր:

Տուխելի  խաղային համակարգի շնորհիվ Մխիթարյանը հնարավորություն է ստանում հեշտությամբ ներխուժել տուգանային հրապարակ՝ խուճապ առաջացնելով պաշտպանների մոտ: Քանի որ նոր գլխավոր մարզչի խաղային համակարգը նորություն էր բոլորի համար, Մխիթարյանը շատ լավ օգտվեց դրանից և մրցաշրջանի առաջին իսկ ամիսներից խնդիրներ ստեղծեց մրցակիցների համար: Եվրոպա լիգայի որակավորման չորս փուլերում խաղալով` նա չորս գոլային փոխանցում կատարեց և հինգ անգամ գրավեց մրցակիցների դարպասը` ներառյալ «Վոլֆսբերգի» դեմ խաղի հեթ-տրիկը: Դրանից հետո, նա հետ չի նայել:

Տուխելի գլխավորությամբ Դորտմունդի խաղը շատ ավելի հանգիստ է և շատ ավելի հաշվարկած, քան վերջին տարիներին. Մխիթարյանը անողոք հարձակվողական մեքենայի վճռորոշ օղակն է հանդիսանում: Ավելի քան ուժային գործոններն ու ամբողջ ուժով խաղալը, Դորտմունդը հիմա ընդլայնել է հարձակման գիծը` նախքան պաշտպանական գիծը փոփոխելու փորձեր անելը:

Ձախ եզրում հանդես գալու ընթացքում հայ ֆուտբոլիստը սահուն կերպով փոխվում է դիրքով Կագավայի հետ, ում հետ հիանալի համագործակցություն է նկատվում, կամ սուր փոխանցումներ ստանում Մաթս Հյումմելսից: Հետո, երբ ստանում է գնդակը, նա անկյունագծային անցումներ է կատարում, որոնց դեմ պաշտպանվելն անչափ դժվար է: Իսկ բոլոր տարածությունները բացում են նրա չափազանց տաղանդավոր խաղընկերները` Մարկո Ռոյսը և Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Բարելավելով իր նոր դերը և Եվրոպա լիգայի վաղ կայացած խաղերի շնորհիվ լավ մարզավիճակում լինելով` Մխիթարյանը երկու գոլ հեղինակեց Բունդեսլիգայի մեկնարկային խաղում, երբ Դորտմունդը հյուրընկալվելիս ջախջախեց Մյունխենգլադբախի «Բորուսիային»:

Սեպտեմբերի ընթացքում գոլերը անհետացան, բայց ելույթները քաջալերող էին թվում: Հոկտեմբերին նա կրկին հոյակապ էր խաղադաշտում ու փայլեց Բրեմենի «Վերդերի» դեմ արտագնա խաղում: Մխիթարյանը վատագույն մարզավիճակ չի ունեցել, բայց նրանից ևս մեկ անգամ ակնկալում էին լավ պահեր պարգևել: Չնայած, այս անգամ այդ ակնկալիքները վնասակար ազդեցություն չունեցան:

Չափազանց ինքնավստահ դարձած 27-ամյա ֆուտբոլիստը առաջնությունում ու Եվրոպայում ամեն շաբաթ շարունակում էր գոլ խփել կամ քիչ թե շատ գոլային փոխանցումներ կատարել: Ձմեռային դադարից հետո «Բորուսիան» պայքարում է, իսկ Մխիթարյանը շարունակում է օգտակար լինել:

Գլադբախում ցուցադրած գերազանց խաղի շնորհիվ նա ևս մեկ գոլ հեղինակեց ու մեկ գոլային փոխանցում կատարեց, որից հետո էլ «Հանովերի» դեմ կայացած խաղում դարձավ միակ ու հաղթական գոլի հեղինակը: Դա Գերմանիայի առաջնությունում «Բորուսիայի» առաջին գոլն էր տուգանային հրապարակից դուրս կատարած հարվածից, և դա, իհարկե, հեղինակեց նա, ով, թվում է, կարող է  ամեն ինչ անել:

Փետրվարին «Շտուտգարտի» դեմ խաղի վերջին րոպեին խփած գոլը նշանակեց, որ նա շարունակում է պահպանել այս մրցաշրջանում Գավաթի յուրաքանչյուր փուլում գոլ խփելու իր ռեկորդը:

Իսկ հետո, հինգշաբթի օրը` «Պորտուի» դեմ խաղում նա առանց եսասիրության փոխանցում կատարեց Մարկո Ռոյսին, ով հաշիվը դարձրեց 2-0. Մխիթարյանն իսկապես մեծ ներդրում ունեցավ Դորտմունդի` Եվրոպա լիգայում պայքարը շարունակելու հետագա գործում:

Ընթացիկ մրցաշրջանում, երբ «Բորուսիայի» հարձակման գիծն ամենամեծ սպառնալիք ներկայացնողներից է Եվրոպայում, Դորտմունդի որևէ այլ ֆուտբոլիստ ավելի շատ գոլ չի ստեղծել, քան Հենրիխ Մխիթարյանը: Նա ոչ թե պարզապես թիմի անբաժանելի մասնիկն է, այլ դրա հաջողությունների հանգույցը:

Երկրպագուները գիտեն, մի հայացք սոցիալական ցանցերին և կտեսնեք Դորտմունդի երկրպագուների #Miki2020 թվիթները, որով իրենց հերոսին աղերսում են երկարաձգել 2017-ի վերջին ավարտվող պայմանագրի ժամկետը:

Եթե կա մի խաղացող, որն անձնավորում է «Բորուսիա Դորտմունդը» վերջին երկու մրցաշրջաններում` ակումբի վերելքներով ու վայրէջքներով, դա Հենրիխ Մխիթարյանն է:

Գալով թիմ` Թոմաս Տուխելը նոր շունչ է հաղորդել դրան, և ոչ մի այլ խաղացող այնպես չի զգացել նոր գլխավոր մարզչի ազդեցությունը, ինչպես Եվրոպայի ամենակրեատիվ խաղացողը:

Նախորդ հոդվածը‘Պետական հիմնի ժամանակ սուլելը քրեական հանցագործություն չէ’
Հաջորդ հոդվածը‘Իվան Ռակիտիչը կարող է տեղափոխվել «Չելսի»’