‘Հենրիխ Մխիթարյան. «Սա առաջին հանդիպումը չէ, որտեղ ստիպված ենք լինելու խաղալ առանց մեր առաջատար ֆուտբոլիստների»’

812

Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Արսենալի» դեմ հանդիպմանը նախորդող մամուլի ասուլիսին:

«Իհարկե, կուզենայի գոլ խփել սեփական հարկի տակ, սակայն առավել կարևոր է, որ թիմը հաղթանակ տանի: Կարծում եմ` հետաքրքիր հանդիպում է սպասվում: Սա առաջին խաղը չի, երբ հանդես ենք գալու առանց առաջատարների: 

Սիձին վերադարձել է, ու հուսով եմ` կօգնի մեզ այս խաղում: Կագավայի հետ մեր առաջին խաղը և մեր համագործակցությունը հաջողվեց: Մենք միմյանց լավ էինք հասկանում, ու հուսով եմ`մեր համագործակցությունն այս անգամ ավելի լավ արդյունք կտա»,-25-ամյա հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում  ruhrnachrichten.de-ն։

Նախորդ հոդվածը‘ Արման Մուսինյան. Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կունենանք որակապես նոր իրավիճակ ‘
Հաջորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիքը Երևանում է’