Հեռախոսային սադրանքներ բրիտանացի նախարարների դեմ

470

Մեծ Բրիտանիայի կառավարությունը Ռուսաստանին բացահայտ մեղադրել է Ուկրաինայում պատերազմի մասին սադրիչ հեռախոսազանգեր կազմակերպելու մեջ․  պրանկերները զանգահարել են բրիտանացի նախարարներին։

Նախորդ շաբաթ պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսը և ՆԳՆ ղեկավար Փրիթի Փաթելը հայտարարել են, թե ինչ-որ ինքնակոչներ զանգահարել են իրենց։ Ավելի ուշ նույնպիսի սադրանք է կատարվել նաև մշակույթի նախարար Նադին Դորիսի նկատմամբ։ Ավելին, վարչապետի գրասենյակի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ առաջիկայում պետք է սպասել նոր սադրանքների։

Ուրբաթ օրը պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսը հայտարարել էր «ռուսաստանյան ապատեղեկատվության, փաստերը խեղաթյուրելու և կեղտոտ հնարքների» մասին՝ այն բանից հետո, երբ նրան զանգահարել էր մեկը ու ներկայացել որպես Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալ։

Դրանից քիչ անց նույնպիսի հեռախոսազրույցի մասին հայտնել էր ՆԳՆ նախարար Փրիթի Փաթելը։

Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը լրագրողներին հայտնել է, որ սադրիչ հեռախոսազանգերի համար պատասխանատվություն է կրում ռուսաստանյան պետությունը։

«Ապատեղեկատվությունը ուղղակիորեն կրեմլյան դասագրքից փոխառված մարտավարություն է՝ Ուկրաինայում ապօրինի գործողություններից և մարդու իրավունքների խախտումներից ուշադրությունը շեղելու նպատակով,- հայտարարել է Բորիս Ջոնսոնի ներկայացուցիչը։- Մենք այդպիսի պատմությունների մի ամբողջ շարքի ենք ականատես, որոնք կոչված են շեղելու ուշադրությունը, և Կրեմլի բացահայտ ստերի ականատեսն ենք, որոնք վկայում են Պուտինի հուսահատ ջանքերի մասին՝ թաքցնելու հակամարտության իրական մասշտաբները և Ռուսաստանի անհաջողությունները մարտադաշտում»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըISW. Ռուսաստանը ցածրորակ ռազմական պաշարներն է գործի դնում
Հաջորդ հոդվածըԶելենսկի․ «Առանց հանրաքվեների չենք կարող»