Զելենսկի․ «Առանց հանրաքվեների չենք կարող»

532

Ռուսաստանի հետ փոխզիջման ցանկացած հարց կդրվի հանրաքվեի, իր հայրենակիցներին խոստացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ պատրաստ է քննարկելու Ուկրաինայի պարտավորությունը՝ չանդամակցել ՆԱՏՕ-ին, այսպես կոչված՝ չեզոք կարգավիճակ ստանալ՝ կրակի դադարեցման, ռուսաստանյան զորքերը դուրս բերելու և անվտանգության միջազգային երաշխիքների դիմաց։

«Լսեք, երբ դուք խոսում եք որոշակի փոփոխությունների մասին, իսկ դրանք կարող են լինել պատմական, մենք դրանից չենք խուսափում, գործը կհասնի հանրաքվեների»,- հայտարարել է Զելենսկին եվրոպական լրատվամիջոցների համար տրված հարցազրույցում։

Իսկ այդ ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե Ռուսաստանը «ծանրութեթև» է անում քիմիական զենք կիրառելու հնարավորությունը․ հենց այդպես է ԱՄՆ նախագահը գնահատում Մոսկվայի հայտարարությունները Ուկրաինայում, իբր, գոյություն ունեցող ռազմական կենսալաբորատորիաների մասին։ «Պուտինը արդեն անցյալում կիրառել է քիմիական զենք, և մենք պետք է զգույշ լինենք, թե ինչ կկատարվի մոտ ժամանակներս,- կարծում է Բայդենը։- Նա գիտի, որ հետևանքները շատ լուրջ կլինեն՝ ՆԱՏՕ-ի միացյալ ճակատի պատճառով։ Բայց բանն այն է, որ դա իրական վտանգ է»։

Փոխանցում է euronws-ը։

Նախորդ հոդվածըՀեռախոսային սադրանքներ բրիտանացի նախարարների դեմ
Հաջորդ հոդվածըԹուրքիա․ Ուկրաինայում խաղաղության հասնելն անհնար խնդիր չէ