‘«Հեռուստամարաթոն 2012»-ին ԱՄՆ-ից հավաքվել է ընդամենը 2 մլն 100 հազար դոլար ‘

930

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի երեկ մեկնարկած եւ այսօր առավոտյան ժամը 8-ին ավարտված հեռուստամարաթոնը, ընդհանհուր առմամբ, արձանագրել է 21 մլն 422 հազաև 477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:

Հանգանակությունները ներառում են` այս տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում անցկացված հեռախոսամարաթոնների, ճաշկերույթների, բարեգործական համերգների եւ այլ դրամահավաք միջոցառումների նվիրատվությունները: Դրանք կուղղվեն Ղարաբաղի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը: 

Ստորեւ ներկայացված է «Հեռուստամարաթոն 2012»-ի հանգանակությունների բացվածքը` ըստ երկրների.

Երկիր- Գումար (ԱՄՆ դոլար)

Հայաստան եւ ԼՂՀ – 2 մլն 500 հազար
Ռուսաստան – 12 մլն 100 հազար
Ֆրանսիա -2 մլն 196 հազար 239 

Գերմանիա -122 հազար 438
Հոլանդիա -58 հազար 600
Շվեյցարիա -31 հազար 800
Բելգիա -10 հազար 200
Հունաստան -38 հազար 200
Իտալիա -50 հազար
ԱՄՆ Արեւելյան ա -600 հազար 000 
ԱՄՆ Արեւմտյան ափ -1 մլն 500 հազար (գումարները վերջնականացվում են)
Արգենտինա -700 հազար
Բրազիլիա -100 հազար
Կանադա/Տորոնտո -500 հազար
Կանադա/Մոնրեալ -125 հազար
Մեծ Բրիտանիա -170 հազար
Հնդկաստան -600 հազար
Իրան -15 հազար
Քուվեյթ -5 հազար
Ընդամենը` 21 մլն 422 հազար 477

Լիբանանի դրամահավաք միջոցառումը կկայանա ս/թ դեկտեմբերի 8-ին:
Հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ընդունել: 

Նախորդ հոդվածը‘Ոստիանության նոյեմբերի 22-ի օպերատիվ ամփոփագրից’
Հաջորդ հոդվածը‘Իրանցի բլոգերի սպանության հետաքննության շրջանակներում մի քանի մարդ է ձերբակալվել’